Ես երբևէ չեմ գերագնահատել Լիբերմանի դերակատարությունը Հայաստան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման և խորացման հարցում: Լիբերմանն ունի որոշակի դերակատարություն Իսրայելի ներքաղաքական կյանքում, բայց դա բավական նեղ դերակատարություն է:

Նրա քաղաքական գործունեությունն ու նրա հավակնությունները շատ սահմանափակ են: Ակնհայտ է, որ այնտեղ կա իշխող կոալիցիա և վարչապետ, որն ունի բավականին բարձր ժողովրդականություն երկրի ներսում, և այնտեղ Լիբերմանի ձայնը խիստ սահմանափակ է:


Պետք է նաև նկատել, որ Լիբերմանն իր բնույթով անզիջում քաղաքական գործիչ է, իսկ դա քաղաքական տեսանկյունից անընդունելի դերակատարություն է, որևէ կերպ նրա դիրքորոշումը չի կարող միանշանակ լինել Իսրայելի իշխանությունների համար: