Ո՞վ է կանգնած Շիրակի պետհամալսարանի կեղծ դիպլոմների հետևում

Վերջերս պարզվեց, որ Ածիկյան ազգանունով ինչ-որ քաղաքացուհի հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի, այժմ՝ Շիրակի պետհամալսարան, կեղծ դիպլոմ...Կեղծ դիպլոմով Ածիկյանը պարզվում է բուհն "ավարտել" է 2012 թ-ին և հիմա նոր որոշել է այն "գործի" դնել ու բացահայտվել է... 
Սույն Ածիկյանի պատմությունը պատահական չէ... "Մարդամեկին" ճանաչողները շատ լավ գիտեն, որ այս ստորության հետևում կանգնած է հենց դա... 
Հիմա նոր է պարզվում, թե ինչու էին ոստիկանները այս տարվա օգոստոսին բուհի որոշ աշխատակիցների տներում կեղծ կնիքներ ման գալիս, քանի որ կեղծ դիպլոմի հեղինակը և միևնույն ժամանակ "գործ տվող" մարդամեկը ցանկացել է հենց նրանց վրա բարդել այդ կեղծ դիպլոմի հեղինակ լինելու փաստը... Այնինչ, ՇՊՀ-ում գործի անցնելուց հետո հանրաճանաչ կեղծարարը հենց ինքն է իրական կնիքը վերցրել իր մոտ և մեծ հավանականությամբ պատրաստել է դրանք...Պատրաստել է այնպես, որ կեղծիքը շատ արագ աչքի ընկնի՝ միտումնավոր "սխալ" ստորագրություններ նկարելով համապատասխան մարդկանց ազգանունների դիմաց և "նավոդկայի" միջոցով այդ մարդկանց համար երկարատև խնդիրներ է ստեղծել... 
Ամենազավեշտալին այս պատմության մեջ այն է, որ կեղծ դիպլոմի հայտնաբերողը վերը նշված մարդամեկ կոչեցյալի մտերիմ գյորլֆռենդներից մեկի հարազատ քույրն է... Այո՛,այո՛... Պարոն մարդամեկը "պասերով" է աշխատում՝ հանցանքն ինքն է գործում անհայտ անվան տակ, իսկ բացահայտում է ընկերուհին...Այդպիսով, նախ վարկաբեկում է ՇՊՀ-ն, խնդիրներ է ստեղծում համալսարանի համապատասխան աշխատակիցների համար, իսկ ընկերուհին էլ լավամարդ է դուրս գալիս... 
Պատահական չէ նաև "Ածիկյան" ազգանվան ի հայտ գալն այս կեղտոտ պատմության մեջ, քանի որ մարդամեկի շրջապատում ևս կա նման ազգանունով մեկը... 
Մինչև վատահամբավ, կոռումպացված և խայտառակ կերպարի ՇՊՀ-ում հայտնվելը, որևէ մեկը չի կարող մտաբերել գեթ մեկ դեպք, երբ մեր բուհի հետ կապված կեղծ դիպլոմների դեպք տեղի ունեցած լիներ...Սակայն ամբողջ հանրապետությունը հիշում է մի քանի տարի առաջ Շիրակի մարզում դպրոցական մի քանի տասնյակ կեղծ ատեստատների հետ կապված սկանդալային պատմությունը, որի արդյունքում պատժվեցին "կիլկիները", իսկ շնաձուկը մնաց ազատության մեջ... 
Հ.Գ. Մարդամեկը միշտ հայտարարում է, որ ինքը "նոր մշակույթ" է բերել ՇՊՀ... Հիմա հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը՝ դա նաև կեղծ դիպլոմներ պատրաստելու և այդ ամենի մեջ անմեղ մարդկանց մեղադրելու մշակույթն է...
Ի դեպ, չեմ զարմանա, եթե իրավապահ մարմինները ՇՊՀ-ի նոր կեղծ դիպլոմներ հայտնաբերեն,որի հեղինակը վատահամբավ մարդամեկն է...