«Իրիկնաժամին այս նկարը շուռ տուր պատին՝ շրջած էլ քոնն է ու շահածդ մենակությանը տեր կանգնիր տղամարդու պես – ամբողջ տարին մտածել ես այս ամսվա մասին: Չէ, շնագայլի կյանք չէ ուզածդ, պարզապես քո մենակությունը քո հանգիստն ու ազատությունն է: Համենայնդեպս՝ քեզ մատչելի միակ հանգիստն է: Այս տարիքում, այս վիճակում ազատությանդ միակ ձևն է:
Մենակությունը քեզ համար այս սեղանը բացեց. գլուխ սոխ ու աղի ձվածեղ, սառնարանից երեք շաբաթ չհանած պանիր, մի կտոր հաց՝ երեք օրվա, մի կտոր լավաշ՝ ժանգը կերած փշրվող թիթեղ. – էլ ինչո՞ւ է մենակությունդ աչքի փուշ: Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ՝ ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե՝ առանձնությունդ: Իրենք՝ նախիրով, իրենք ոհմակով լինելով՝ էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես….»։
Վանոյի ծնունդնա։