Խառնաշփոթ է նախընտրական շրջանում: ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը, այս փուլում ճշգրտում են, թե ում որտեղ պետք է առաջադրեն, որպես իրենց կուսակացությունը ներկայացնող ռեյտինգային թեկնածու: Քաղաքական ուժերի <<ջղաձգումները>> հասել են այն աստիճանի, որ ոտքի վրա դաշինքներ են քանդվում, դաշինքներ են կազմվում, հին ու նոր քաղաքական գործիչները խառնվել են հին ու նոր ուժերին: Մի տեղ ունեն կուսակցական ընկերներ, որոնք այս պահին իշխանության մաս են կազմում, նույն կուսակցական մեկ այլ գործիչ հայտարարում է, որ ընդդիմություն են: Գործող խորհրդարանում իրար հետ մեկ խմբակցություն են մինչև ժամը 18:00-ն, իսկ դրանից հետո դաշինքն են, բայց այս անգամ այլ ուժերի հետ և ընդդիմություն իրենց խմբակցության այլ ուժերին: Ջրերը հենց զուլալվեն մեր հասարակությունը պետք է հստակ գնահատի, թե ով ով է: