Օրինական և լեգիտիմ հասկացությունների տարբերությունը շատերը լավ չեն ընկալվում, դրա համար երկու օրինակ բերեմ:

Վերջին խորհրդարանը և նրա կողմից ձևավորված Սերժ Սարգսյանի կառավարությունն օրինակ էր, բայց ոչ լեգիտիմ: Ընտրությունները անցան առանց էքսցեսների (ընտրակաշառք վերցնելը նույնպես "խաղաղ, ոչ բռնի" գործընթաց է), իսկ պաշտոնական ընդդիմությունը ճանաչեց ընտրությունների արդյունքները, սակայն լեգիտիմ չէր' այսինքն հանրությունը չէր ընդունում, որ տվյալ կառավարությունն իր շահերն է արտահայտում' ուղղակի այլընտրանք չուներ: Մենք տեսանք, թե դա ինչով ավարտվեց:

Հակառակ օրինակը' գործող կառավարությունն անօրինական, այսինքն հակասահմանադրական կերպով էր ձևավորվել: Ժողովրդի ճնշմամբ խորհրդարանն, ի կամքին հակառակ, ընտրել էր կառավարություն, որն արտահայտում էր ժողովրդի ցանկությունն, այսինքն լեգիտիմ է:

Արդյոք եկող խորհրդարանը և նրա կողմից ձևավորվող կառավարությունը կլինի օրինական ու լեգիտիմ:

Կարծում եմ, որ կլինի օրինական և կձևավորվի առանց խախտումների, սակայն լեգիտիմության հարցը պարզ կդառնա մասնակիցների տոկոսից: Իշխնափոխության հանրային պահանջը
լեգիտիմ դարձրեց գործող կառավարությանը, իսկ հիմա ինչ հանրային պահանջ կա, պարզ չի: Ընտրությունների արագացումը խնդիրներ է առաջացրել, որի հետևանքով քաղաքական այլընտրանքը բացակայում է:

Ընտրություններին չեն մասնակցի այն մարդիկ, ովքեր չեն տեսնում իրենց տեսակետներն արտահայտող քաղաքական նախագիծը և նրանց տոկոսը կորոշի եկող իշխանության լեգիտիմության աստիճանը ու նաև դրա հետևանքները: