Տենաս կգա՞ մի օր, որ մեր պետությունը սկսի նորմալ աշխատող մարդկանց մասին մտածել ու օգնության ձեռք մեկնել, որ մեր ավագանիները ու պատգամավորները սկսեն նորմալ հարկատույի հոգսերի մասին մտածեն:

Մարդիկ օր ու գիշեր աշխատում են, որ ծերը ծերին մի կերպ հասցնեն ու իրանց մասին մտածող չկա, ոչ մեկի մտքով չի անցնի գոնե այդ մարդկանց որևէ խնդիր թեթևացնեն, որևէ արտոնություն տան: Դե մեկա գլուխները կախ աշխատում են, դրանցից շառ չկա, այ սպասենք էն տուգանք չվճարողի մասին մտածենք, հետո կարելի էն հարկերից խուսափողի մասին մի քիչ մտածել, բայց իրանց չտուգանել, այլ տուգանքները ջրել, նենց անել, որ ինքը աշխատի ու հարկ չտա:

Բայց այ էն գործարարը , որ ֆուռով ապրանքա բերում մաքսայինով պետքա ճնշել, ոչ մի տիպի չթողել շունչ քաշի, էն որ նորմալ սիրուն խանութա սարքում իրան էլ պետքա տարածքի վարձի մեջ խեղտել, էն որ պետական ապառատում օր ու գիշեր աչքա քոռացնում պետքա աշխատավարձը մինիմալի հասնցել, էն որ պարտաճանաչ նորմալ աշխատանքա կատարում պետքա ամեն գնով իրա օրերը դժողքի վերածել, որ մյուսների համար լավ լինի:

Չեք հավատա, բայց էն միջին խավի մարդիկ էլ խնդիրներ ու հոգսեր ունեն, էն որ ոչ չունևոր են, ոչ միլիարդատեր, այ իրանք էլ խնդիրներ ունեն: Մի օր մեկդ չփորձեց իրանց լսի կամ ինչ-որ հարցով ընդառաջի, որ էտ մարդիկ էլ ավելի ոգևորված աշխատեն: