Տղաներ և աղջիկներ, դուք հասկանո՞ւմ եք, որ դուք, անհատ լինելուց զատ, սոցիումի մաս եք: Մասնավորապես՝ մարդկություն կոչվող սոցիումի հայ ենթասոցիումի մաս, որի առաջ ունեք նաև պարտավորություններ: Չունե՞ք: Բա ոնց ա ստացվում, որ ինքը՝ էդ սոցիումը, որը Հայաստան է կոչվում, ձեր առաջ պարտավորություններ ունի, իսկ դուք իրա առաջ ոչ մի պարտավորությւոն չունեք: Հա, հենց Հայաստան անունով սոցիումը: Քանի որ Հայաստանը նախ և առաջ մարդիկ են, հետո նոր՝ մնացածը: Զգո՞ւմ եք՝ ձեր ձևակերպումներն եմ օգտագործում, բայց լրիվ այլ կոնտեքստում: Անվտանգության խնդիրը հասկանո՞ւմ եք՝ ինչ բան ա:

Հայից ավելի խաղաղասեր ժողովուրդ չեմ տեսել: Հասկանալի է, որ «մարդս մարդ լինի» մեր ժողովրդական ասույթը կիրառելի է նաև ադրբեջանցու ու թուրքի նկատմամբ: Բայց դա չի նշանակում, որ պիտի ամեն ծակուծուկում հետույքներս պատռենք ու սիրո խոստովանություն անենք: Հասկանո՞ւմ եք անհատական շփման ու միջպետական փոխհարաբերությունների տարբերությունը: Հասկանո՞ւմ եք, որ ձեր անհատական ծուռվիզ խաղաղասիրական մղումները կարան այլ կերպ ընկալվեն: Հասկանում եք, բայց, չգիտես ինչու, վիզ եք դնում Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: Ուշադրության պակաս ունե՞ք: Կարող եմ լավ հոգեբանի խորհուրդ տալ:

Նորից կրկնեմ՝ հայից ավելի խաղաղասեր ու հանդուրժող ժողովուրդ չեմ ճանաչում, բայց խաղաղությունը պիտի լինի ուժեղ ձեռքի ու փոխադարձ հարգանքի արդյունք, ոչ թե ծուռվիզ լացուկոծի թուլափայ:

Մի քիչ մեծացեք էլի, արա: