Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իմ ճանաչած ամենասկզբունքային, արդարամիտ ու աշխատասեր նախարարներից է։

Էս արշավը չի խեղճացնելու Արսենին, ավելին, վստահ եմ, որ ամեն մի նոր արշավից ավելի է ուժեղանում։

Մի գաղտնիք էլ բացեմ. ես ավելի վաղ էի պլանավորել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում ուսումնասիրություններ անելը, սակայն, քանի որ կառույցը դեռ չէր ձևավորվել Արսենն իր վրա վերցրեց «բզեզի բունը»։ Թեև ժամանակին նախարարին հայտնեցի, որ պատրաստակամ եմ ավելի մեծ թափով ուսումնասիրություններ անցկացնել վերոնշյալ ԲԿ-ում որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, Արսենն ի պատիվ իրեն, խորհուրդ տվեց ռեսուրսներն այլ ուղղությամբ ծախսել, թեև մեկ ուրիշը առիթը բաց չէր թողնի և իր վրայից սլաքներն այլ ուղղությամբ կուղղեր։

Սիրում եմ բոլորիդ»: