Ավելի քան 200 սփյուռքահայ գործարարներից կազմված «Արցախ Րութս ինվեսթմենթ» ներդրումային ընկերության ներկայացուցիչներն օրերս Արցախում էին՝ ծանոթանալու նախորդ տարիների գործունեության արդյունքներին, նախանշելու առաջիկա անելիքները: «Արցախ Րութս ինվեսթմենթ» հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Գասարջյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Քաշաթաղում նախատեսում են նոր տներ կառուցել: Առաջարկ է եղել, այդ բնակելի հատվածն անվանել «Սիդնեյ» թաղամաս:

«Ներդրումային ընկերությունն իր ծրագրերն ընդլայնելու համար աշխատում է տարբեր երկրների ներդրողների հետ: Այս անգամ՝ աշխատելով Սիդնեյի մեր հայրենակիցների հետ, նրանց կողմից որոշում կայացվեց ներդրումներ կատարել Արցախում: Քանի որ բնակարանաշինության ծրագիրը կյանքի է կոչվելու ավստրալահայության միջոցներով, հետևաբար առաջարկ կա թաղամասը անվանել «Սիդնեյ»,-ասաց Վահան Գասարջյանը: Շուտով հոգաբարձուների խորհրդին կներկայացվեն Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրի 20 և Քարվաճառ քաղաքի շուրջ 40 բնակարանների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Արցախի վերաբնակեցումը'հատկապես ՀՀ-ի ու Արցախը միմյանց կապող Քաշաթաղի շրջանում շատ կարևոր է: Նախ'դա կապահովի հայկական տարածքների միասնականությունը'ՀՀ-ի մարզերի ու Արցախի միջև դա կբացառի ապագայում ադրբեջանցիների վերադարձ ու բնակեցում'սեպ խրելու նպատակով: Խորհրդային շրջանում Հայաստանի ու ԼՂԻՄ-ի միջև բնակեցվում էին ադրբեջանցիներ'դա էր արվում նաև ԼՂԻՄ-ի ներսում, որպեսզի հայերը օպերատիվ կերպով չկարողանան միմյանց օգնության հասնեն ու ԼՂԻՄ-ը հայտնվի անկլավային վիճակում: Այսօր Քաշաթաղի և այլ շրջանների վերաբնակեցումը բացառում է ապագայում Ղարաբաղի անկլավային կարգավիճակը:

Բացի այդ, վերաբնակեցումն իր հետ բերում է տնտեսական ակտիվություն'գյուղատնտեսական, զբոսաշրջային և այլ ուղղություններում:

Դրան զուգահեռ'վերաբնակեցումը լուծում է նաև պաշտպանական հարցեր'յուրաքանչյուր վերաբնակեցված գյուղ վերածվում է ռազմական հենակետի'բնակչությունը պաշտպանելու է սեփական տունն ու ընտանիքին'ավելի գլոբալ իր շրջանն ու հայրենիքը:

Հայկական ներկայություն ապահովելով Քաշաթաղում ու այլ շրջաններում լուծվում է նաև ՀՀ-ի մարզերի թիկունքի պաշտպանությունը'ՀՀ-Արցախ սահմանի երկու կողմերում հայեր են բնակվելու ու հայաստանյան մարզերի ու Արցախի վարչական շրջանների միջև կձևավորվեն ուղիղ, հորիզոնական շփումներ'այդ թվում տնտեսական: