Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է ստորագրել հոկտեմբերի 27-ին նշանակված նիստը  չեղյալ հայտարարելու մասին:

Եւեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն այդ որոշմամբ իր դիմումին արագ արձագանքելու համար շնորհակալություն է հայտնել քաղաքապետին:

 

Նշենք, որ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով դիմում էր ԲՀԿ խմբակցության և «Իմ Քայլը» դաշինքի ավագանու անդամներին, որպեսզի նրանք միանան իր դիմումին, որի բովանդակությունը հետեւյալն էր.

«Հարգելի պարոն Մարության,

Հոկտեմբերի 27-ը Հայաստանի պատմության մեջ հիշատակի օր է, այդ օրը մենք բոլորս այցելելու ենք հոկտեմբերի 27-ի զոհերի շիրիմին, դուք նշանակել եք նիստ: Սա, ըստ իս, անհարգալից վերաբերմունք է համազգային վշտի նկատմամբ:

Դիմում եմ Ձեզ՝ վերանայել նիստի օրը»: