ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (19 հոկտեմբեր 2018թ.)

Հիսուս ասում է.
-Սակայն ոչ ոք չգիտի, թե երբ է գալու այդ օրը կամ ժամը. ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ իսկ Որդին, այլ միայն Հայրը: Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որովհետև չգիտեք, թե երբ է ժամանակը:

 

Դա նման է այն մարդուն, որը թողնում է իր տունը և գնում ուրիշ երկիր: Չգնացած՝ իր ծառաներից յուրաքանչյուրին պարտականություն է տալիս և դռնապանին էլ պատվիրում, որ արթուն մնա: Ուրեմն դո՛ւք էլ արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը գիշերվա ո՛ր պահին կգա, երեկոյա՞ն, կեսգիշերի՞ն, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան. որպեսզի չլինի թե հանկարծ գա և ձեզ քնի մեջ գտնի: Արդ, ինչ որ ձեզ եմ ասում, բոլորին եմ ասում. արթո՛ւն կացեք:
(Մարկոսի ավետարան 13:32-37)

 


Ռուբեն վարդապետ Զարգարյան