ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի ծնողներ և աշակերտներ, քանի որ կառավարության կողմից աշխատանքային օրեր են հայտարարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են դպրոցներում աշնանային արձակուրդների հետ, արձակուրդի անընդհատությունն ապահովելու համար, դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը և 24-ը»։