Ես շատ էլ գոհ եմ այս ամենից: Անկեղծ: Էս հեղափոխություն-իշխանափոխության արդյունքում թող ժողովուրդը հասկանա, որ պետություն պահելու ու պետականություն ունենալու ամենակարևոր գործոնը ոչ թե, կամ միայն «դուխն» է, այլ «պատասխանատվության զգացումը»....

Վաղը լավ կլինի, թե՝ վատ, թող ժողովդուրդը հասկանա, որ դրա պատասխանատուն ոչ այնքան Փաշինյանի թիմն է, այլ հենց ինքը...

Իսկ Փաշինյանը անձամբ ինչ է ասում.... ասում է «քայլ արա քաղաքացի», ասում է «սա իմ իշխանությունը չի ժողովրդինն է», միտինգի տեղը ասում է «դուք եք որոշողը».... էնպես որ գոնե վերջին 30 տարվա մեջ որոշեք ու անկախ արդյունքներից պատասխանատու եղեք Ձեր որոշածի համար...

Ի դեպ սա լավ է նաև նախկին իշխանական կուսակցությունների համար... վերջապես կարող է քաղաքական ձևը բովանդակությամբ լցնել...

Կարող եք նոր, ադեկվատ, պրոֆեսիոնալ թիմեր ստեղծել, ոչ թե առաջնորդվել անձ-կուսակցության կամ կոմկուսին բնորոշ կուսակցաշինությամբ:

Ալեն Ղևոնդյան