ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը ղեկավար Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հիմա էլ ասում են` սպասենք ժողովրդի էյֆորիկ տրամադրություններն անցնեն: Էյֆորիան քաղաքացիների մոտ վաղուց անցել է, և արտահերթ ընտրությունների հանրային պահանջը պայմանավորված է ոչ թե հուզական տրամադրություններով, այլ` պահանջատիրությամբ և խոստացված փոփոխությունները վերջապես ստանալու ցանկությամբ:

 

Պահանջատիրությունը չի կարող ժամանակի ընթացքում քչանալ կամ անկարևոր դառնալ, և որքան շատ է լինելու դիմադրությունը և նմանատիպ պատճառաբանությունները, թե ինչու պետք է հետաձգվեն արտահերթ ընտրությունները, այնքան պահանջատիրությունը դառնալու է ավելի անկոտրուն ու հաստատակամ: Ասեմ նաև, որ շատ վիրավորական է իրադարձություններից ամիսներ անց քաղաքացիների ցանկությունները բնութագրել որպես էյֆորիկ և կասկածի տակ դնել քաղաքացիների` գիտակցված ու հավասարակշռված ընտրություն կատարելու կարողությունը»: