Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվաերթը ուշադրության արժանացավ նաև facebook-ի հայ օգտատերերի կողմից...Մի մասը հրճվանքով, իսկ որոշ մասն էլ հեգնանքով են մեկնաբանում Փաշինյանի հերթական PR քայլը...


Բայց Փաշինյանի հեծանիվ վարելուն չէ,որ ուզում եմ անդրադառնալ...Փաշինյանի "bicycle"-ոտ լուսանկարների տարածելուց հետո որոշ հայ օգտատերեր և հիմնականում գործող իշխանություններին գովերգողները և սպասարկողները, սկսեցին համացանցում տարածել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի լուսանկարները, որտեղ վերջինս ևս հեծանիվ է վարում...Արդեն պատկերացնում եք, թե ինչ մեկնաբանություններով հանդես եկան մեր օգտատերերը...Ամենամեղմը՝ "Սա էլ մեր վարչապետին է կրկնօրինակում"... Համացանցը ողողած հայհոյախառն մեկնաբանություններին չեմ էլ անդրադառնա...
Սակայն այս ամեն ինչում ամենատխուրն ինձ համար այն բացահայտումն է,որ մենք կամաց-կամաց ընդօրինակում ենք մեր արևելյան հարևանների պրիմիտիվ և տգետ ապատեղեկատվություն տարածելու ոճն ու ձևը...


Հարգելի´ հայրենակիցներ-օգտատերեր, մենք ազերի-թուրքերից միշտ տարբերվել ենք նրանով, որ տեղեկատվություն հրապարակելուց նախ ստուգել ենք սկզբնաղբյուրը և աչքի ենք ընկել վերլուծելու կարողություններով...Սակայն վերջին շրջանում մեր որոշ օգտատերերի մոտ նկատվում է ԴԵԳՐԱԴԱՑԻԱ...Սկզբում Սուրբ Գեղարդի կեղծած նկարն էին հիստերիկ ձևով տարածում՝ փորձելով ապացուցել, որ այն վնասված է, հետո ևս մի քանի այսպիսի էժանագին և ձախողված PR քայլեր արվեցին facebook-ում, իսկ հիմա էլ Իլհամ բաբայի Փաշինյանին "կրկնօրինակելու" փաստն են առաջ տանում...Պետք չէ նմանվել անգրագետ և պրիմիտիվ մեր արևելյան հարևաններին...Պետք չէ կրկնօրինակել ազերիների նախրային վարվելաձևը...Դա մեզ հարիր չէ...Առավել ևս, եթե հարցը վերաբերում է Ադրբեջանին, որի հետ տեղեկատվական պայքարում մենք միշտ հաղթել ենք մեր ինտելեկտուալ կարողությունների, այլ ոչ թե էժանագին կեղծիքների շնորհիվ...


Ի դեպ,լավ կլիներ,եթե մեր օգտատերերը, ովքեր ապշերոնյան սուլթանիկին մեղադրում են Փաշինյանին կրկնօրինակելու մեջ, ստուգեին իրենց կողմից տարածվող լուսանկարի վաղեմությունը և իմանային, որ այն հրապարակվել է 2016 թ-ի օգոստոսի 11-ին (http://www.1news.az/…/il-ham-aliev-prokatilsya-na-velosiped…)...
Հ.Գ.Հավելեմ, որ Նիկոլ Փաշինյանին հեծանիվ նստեցնելը և Երևանի կենտրոնով թիկնազորով ման տալը շատ թույլ PR էր...

 

Գագիկ Համբարյան