Ջոն Բոլտոնն է՝ ազգային անվտանգության հարցերով նախագահ Թրամփի խորհրդականը, ղեկավարում է անվտանգության խորհուրդը, ԱՄՆ արտաքին և անվտանգության քաղաքականության ճարտարապետը, Վաշինգտոնի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, Թրամփին հասնելու և նրա հետ հանդիպելու ամենակարճ ճանապարհը:

Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման համար, եթե նույնիսկ ամբողջ Կոնգրեսը Թրամփին միջնորդության նամակ գրի, այդքան էֆեկտ չի ունենա, որքան այս մարդու միջնորդությունը: Այս ճանապարհով ակտիվ աշխատում են մեր հարևանները (չզարմանաք, Իրանի ալիքն էլ է այստեղով գնում): Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս մեր ԱԳՆ-ին աշխատել այս կառույցի հետ, ես էլ ամեն ինչով կօգնեմ:

Չմոռանանք, որ Թրամփը նախագահելու երկու տարի ունի և վերընտրվելու այնքան շանս, որքան ընտրվելու ուներ: