Ուղղակի օրինակելի է, թե հենց ՄԱԿ-ի լսարանի համար նախատեսված ինչպիսի ճշգրիտ ուղերձներով էր կառուցված Իրանի նախագահ Հասան Ռուհանիի վերջին ելույթն այդ կազմակերպության բարձր ամբիոնից։

Իսլամական Հանրապետության նախագահը միանգամից մի քանի հղում կատարեց Իրանի հազարամյա պատմությանը և հզոր քաղաքակրթությանն ու մշակույթին և որքան էլ պարադոքսալ թվա, ոչ մի ուղղակի անդրադարձ իսլամին։

Իսկ նշված համատեքստում ելույթի թագն ու պսակն, ըստ իս, այս միտքն էր՝ «Իրանը կայսրություն է ոչ թե քաղաքականության հիման վրա, այլ իր մշակույթով և քաղաքակրթությամբ»։