Այս տեխնոլոգիան կիրառելիս օրենք չես խախտում, բայց և մարդկային առումով գործողությունները ոչ միանշանակ են ընդուվում։

Այս տեխնոլոգիան հիմնականում կիրառվում է հիմնական մրցակից համարվողների դեմ։

Այսպես՝ «Իմ Քայլը» դաշինքի ՔՊ-ական ներկայացուցիչները և իրենց պատկանող ֆեյսբուքյան էջերը, սկսել են վիրավորական արտահայտություններ թույլ տալ «Լույս» դաշինքի հասցեին (հիշեցնեմ, որ այս պահին ԱԺ-ում դեռ գործում է ԵԼՔ խմբակցությունը)։

Սա նաև քաղտեխնոլոգիայի մեկ այլ, ագրեսիվ պայքարի ձևն է, երբ՝ կողմնակիցները համախմբված հանդես են գալիս պայքարի միտված կոչերով և դիմացինեերին սևացնելով։

Դրա վառ ապացույցը՝ սև և սպիտակի տարանջատումն է։ Այս շարքն է դասվում նաև. «Ով մեր հետ չէ, հակահեղափոխական է», «Ով Հայկին չընտրի սև ուժերի կողմնակից է», «Նրանք Սերժի կողղմնակիցներն էին» և այլն...

ՔՊ-ն իր առավելությունը մրցակից «Լույսի» նկատմամբ փորձեց ցույց տալ նաև, ԱԺ դաշինքային պայմաններում, երբ ԵԼՔ խմբակցության ղեկավար դարձավ Լենա Նազարյանը։

 

Էդգար Խաչատրյան