Այս տարվա սեպտեմբերի 17-22-ն Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ գործառնական-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։

Կայքը նշում է, որ զորավարժանքների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ի զինվորները «կխոցեն Արցախում հայկական զինված ստորաբաժանումները, ռազմական ու ռազմավարական օբյեկտները»։

Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 20.000 զինծառայող, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 120 հրթիռահրետանային սարքավորում, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մոտ 10 միավոր կործանիչ ու ռմբակոծիչ։

Ղարաբաղյան բանակցությունները փակուղային վիճակում են կամ անգամ տապալման եզրին'տարբեր պատճառներով, որտեղ հիմնականն Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունն է ու մաքսիմալիզմը'կամ ամբողջ Ղարաբաղը, կամ'պատերազմ: Այս ֆոնին ուշագրավ է, որ Բաքու է այցելում Իսրայելի պաշտպանության նախարարը'հավանաբար ստորագրվելու են իսրայելական նոր զինտեխնիկաների գնման պայմանագրեր:

ՀՀ-ն ու Արցախը պետք է համարժեք պատասխան տան վերոնշյալին'դրա լավագույն պատասխանը նոր զինտեխնիկայի ձեռքբերումն է, ինչպես նաև սեփական ռազմաարդյունաբերական համալիրի ձևավորումը: Արցախը ռազմական, ռազմա-տեխնիկական առումներով պետք է դառնա հնարավորինս ինքնաբավ'պատերազմական գործողությունների ընթացքում Բաքուն փորձելու է կտրել ՀՀ-Արցախ սնուցող երակները'Լաչին-Գորիս և Քելբաջար-Վարդենիս ճանապարհները, որպեսզի հայկական ստորաբաժանումները չկարողանան հասնել Արցախին օգնության:

Այս պարագայում Արցախում ռազմական գործարանների կառուցումը, Արցախի ՊԲ-ի հնարավորինս ինքնաբավ դարձնելը դառնում է օրակարգի թիվ մեկ հարց'Բաքուն գնում է պատերազմի'այսօր, վաղը կամ մեկ տարուց'կարևորն այս պարագայում բոլոր առումներով'թիկունք, լոգիստիկա, մոբռեսուրս և այլն, պատրաստ լինելն է դիմակայելու ադրբեջանական ռազմական սպառնալիքին:

Արցախի տնտեսական հնարավորությունների, տնտեսական հզորությունների աճն ու աշխատատեղերի ստեղծումը պետք է զուգահեռ ընթանա ռազմական շինարարության աշխատանքներին'սոցիալական խնդիրները ազդում է հասարակական տրամադրությունների վրա: Ռազմա-տնտեսական ռեսուրսների աճն'Արցախի թիվ մեկ օրակարգային հարցն է:

 

Արտյոմ Բալասանով