Մտավախություն կա, որ այն ուժերը, որոնք տրամաբանորեն պիտի լինեն ընդդիմություն, փոխարենը կվերածվեն «5-րդ շարասյան»։ Թավշյա հեղափոխության օրերին և հետո Հայաստանի ու ՀԱՅ-ի հեղինակությունը միջազգային հանրության և օտարերկրյա շարքային քաղաքացիների աչքերին կրկնակի անգամ բարձրացել էր ու սա անքննելի է։ Հիմա այդ ուժերը երևույթներին բացառապես սեփական քսակի ու անձնական փառքի տեսանկյունից նայելու պատճառով փորձում են արժեզրկել այս ձեռքբերումը , բայց արդյունքում խայտառակելու են իրենք իրենց, պետությանն ու ժողովրդին։

 

Դրսից մարդ բերելու գործընթացին կոնկրետ մեկնարկ է տրվել։ Իրենց կաշիները փրկելու և երբեմնի փառքը պահպանելու համար պատրաստ են պետությունը 10 քայլ հետ շպրտել։ Աստիճանաբար այս հակապետական գործունեությանը սկսում են լծվել կոռուպցիայի մեջ թաթախված մեծ ու փոքր պաշտոնյաներ, իրենց «ստեղնաշարային հերոսների» հետ միասին։ Սպասել նրան, որ ժողովրդի էյֆորիան կանցնի ու կլինի վերադարձ դեպի անցյալ՝ բացառվում է։ էյֆորիան կվերանա, բայց նոր սերնդի վճռականությունը ՝ կառուցելու արդար ու ինքնիշխան պետություն՝ այլևս երբեք չի վերանա։ Ուստի պետք է շուտափույթ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նոր խորհրդարանը միայն ամբողջովին կարտահայտի հասարակության տրամադրություններն ու դիրքորոշումները և կփոխի այն մթնոլորտը, որն առկա է հիմա Հայաստանում։ Քաղաքական ուժերը պետք է կամք դրսևորեն և գնան այս քայլին հանուն Հայաստանի կայունության։

 

Արտյուշ Գրիգորյան