Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչ ուղղակի կապ ունեն մարտի 1-ի դեպքերը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի հետ։ Կամ առանձին անձանց թիկնազորի զինաթափման կամ ասֆալտին պառկեցնելու կոչերը որքանով են հույս ներշնչում ավագանու անդամի (այլ ոչ թե՝ Երևանի քաղաքապետի- ինչպես շատերն են ասում) վարչապետական թեկնածու Հայկ Մարությանի նկատմամբ։ 
Լավ, ինչքա՞ն կարելի է նույն թեմաներով խոսել՝ առանց բուն խնդիրներին անդրադառնալու․․․


Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարը կարևոր գործ է, և դա պետք է կատարել՝ անկախ քաղաքական իրադարձություններից, բայց ի՞նչ իմաստ ունի կոնկրետ թեկնածուի ընտրարշավը շեղել բոլորովին այլ խնդիրների ուղղությամբ։ Երևանը չունի՞ խնդիրներ, թե՞ ինչ է՝ ասելիք չկա դրանց վերաբերյալ․․․ 


Եկեք ընտրապայքարը տանենք ճիշտ ուղղությամբ և ժողովրդի մեջ սեպ չխրենք, քանի որ այն դուրս բերելը կարող է և արյունոտ լինել․․․ 


Թե չէ՝ ինչի՞ նման է․ սև-սպիտակ, հեղափոխական,- հակահեղափոխական, մերոնք-ձերոնք, նստացնել-պառկացնել և այդպես շարունակ՝ էլի ուրիշ բաներ․․․


Գևորգ Պետրոսյան