• Ա․ Մերկելի հայտարարությունից հետո առիթ ունեցել էի մտահոգություն հնչեցնելու, որ ինձ մոտ տպավորություն է, թե գլորվում ենք հին, բայց ոչ այնքան բարի 1990-ականներ, երբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ծավալման և ինստիտուցիոնալացման վաղ փուլում տարածաշրջանային վակուումիզացիայի պայմաններում տարբեր պետական ու միջազգային ուժեր փորձում էին միջնորդական ձևաչափ առաջարկել/թելադրել, մինչև որ հնարավոր եղավ հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ մեզ և տարածաշրջանային խաղաղության համար ամենաօպտիմալ տարբերակ հանդիսացող ձևաչափին։

• Ա․ Մերկելի հայտարարությունից հետո երկրորդ մտահոգիչ ազդակը սա է։ Վրաստանը նախագահի խորհրդականի մակարդակով միջնորդական առաքելություն ստանձնելու հայտ է ներկայացրել (հղումն՝ այստեղ)։ Ուզում եմ շեշտել, որ 1997-2018 թթ․ ընթացքում բանակցային ձևաչափը երկու անգամ է վտանգի տակ եղել՝ 2001 թ․-ին (էկզոգեն պատճառներով՝ Քի-Վեստ) և 2016 թ․-ին (էնդոգեն պատճառներով՝ ապրիլյան կռիվներ)։ Ներկայիս հեղաբեկումը նույնպես էնդոգեն պատճառի, այն է՝ Հայաստանում գոյացած իշխանական-սահմանադրական խառնափնթորության հետևանք է։ 2016 թ․-ի փորձը հուշում է, որ միայն հայաստանյան՝ տվյալ պահին գործող իշխանություններն են ի վիճակի հաղթահարել բանակցային գործընթացում առկա բացասական միտումները։