Դուրսը 21րդ դար ա, օր օրի շատանում են ինտերնետային ՛՛հերոսները՛՛, որ մարդկանց խափում են, ահաբեկում են, դրդում են տարբեր քայլերի (ասենք նկար են ուզում կամ վիդեո, հետո սպառնում են հրապարակեն եթե իրանց ուզածը չանի, կամ փող չտա): Հարգելի աղջիկներ ուշադիր կարդացեք: Ինտերնետով որ մեկի հետ ծանոթանում եք, հիշեք որ դուք ԻՆՏԵՐՆԵՏՈՎ եք ծանոթանում, ու դուք չգիտեք ձեր հետ խոսացողը ով ա, ու ինչ կարա անի ձեր հետ օգտվելով ձեր ուղարկած նկարներից/վիդեոներից, կամ ձեր պերեպիսկեքից: Տղեք ջան էս ձեզ էլ ա վերաբերվում, որ աղջիկ ա գրում, մի մոռացեք որ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ եք խոսում, ու որ սաղ իրա ասածները անում եք խելոքի նման, չեք կարա իմանաք հետո էտ սաղ ասածները որտեղ կհրապարակի ու ոնց:

Շատացել են համ էլ օնլայն առք վաճառքները, որ մի բան են վաճառում ձեզանից բանկի քարտի տվյալներ են ուզում և այլն: Ժող ջան միշտ հիշեք, որ բանկի քարտի տվյալ տրամադրում եք միայն ու միայն էն կայքերին որոնք փորձված են, և իհարկե ունեն սերտիֆիկատ, կյանքում, ուշադիր կարդացեք՝ ԿՅԱՆՔՈՒՄ ֆբյան խմբերում քարտով առք վաճառք չի լինում: Կյանքում մի վստահեք էն կայքերին, որտեղ ձևական սարքած քոմենթներ կան՝ ծիպը կայքը թույն ա, մարդիկ գոհ են և այլն: Դրանք պարզապես նկարած բաներ են:

Շատացել են մայլերին եկած նամակները էն թեմայով, որ դուք շահել ենք X գումար, բայց էտ X գումարը ստանալու համար պետք ա ինչ որ Y գումար տաք իրանց որպես միջնորդավճար՝ հիշեք, որ դրանք սաղ սուտ են, սկի ոսկե ձկնիկը չի հավատում տենց բաներին: Ինտերնետով դուք ԵՐԲԵՔ ոչ մի բան չեք շահի, եթե իհարկե չմասնակցեք ինչ որ աուկցիոնի կամ խաղարկության, բայց ստեղ էլ չենք մոռանում էն սերտիֆիկատի ու վստահելի կայքերի մասին:

Ժող հեռու մնացեք ֆեյքերից, բառիս բուն իմաստով հեռու մնացեք, անձնական ոչ մի բան մի խոսացեք իրանց հետ, անձնական ոչ մի տվյալ մի գրեք, դաժէ ձեր սկայպով, կարան իմանան ձեր այփին, հետո չերեզ այփի մտնեն բրաուզերի քուքիների մեջ, հետո չերեզ քուքիներ մտնեն ձեր բոլոր էն կայքերը որտեղ դուք ձեր լոգ պառոլը սեյվ եք արել, օրինակ՝ իդրամ, քիվի, յանդեքս, ֆբ, մայլ և այլն, ու վոալլլա դուք էլ փող չունեք ;)

Ժող, աշխատեք կյանքում, ոչ մի տեղ ձեր անձնական տվյալները չհրապարակեք, մանավանդ խուսափեք էն տվյալներից որոնք կապված են ձեր ֆինանսների հետ, ասենք մտնում եք ձեր բանկային հաշիվ կոմպով՝ մտեք ինկոգնիտո ռեժիմով, ինկոգնիտոն ոչ մի տվյալ չի պահում, աշխատեք շաբաթը 2 3 անգամ ձեր բրաւզերի իստորիան ու քուքիները մաքրեք, ու էլի եմ ասում, ձեր լոգ պառոլները սեյվ մի արեք բրաուզերի մեջ:

սենց կարամ լիքը թվարկեմ, բայց ուշ ա:

Վերջում էն հերոսներին մի բան կասեմ՝ իրականում որ ձեզ փնտրում են իրավապահ մարմինները, ոչ թե ձեր հեռախոսի համարով են ձեր տեղը գտնում, կամ այփիյով, այլ ձեր հեռախոսի/կոմպի իմեյ կոդով, նկատած կլինեք, որ երբ հեռախոսի մեջ քարտ չկա, դուք մեկ ա սենց թե նենց կարում եք զանգեք 911 / 112: Իրականում հեռախոսի քարտը տուպը օպերատորին ընտրելու համար ա, դուք ներկա պահին որտեղ որ գտնվում եք, ձեր հեռախոսը/կոմպը կպնում ա մոտակա անտենային, ու գրանցվում ա էտ անտենայի վրա իմեյ կոդով, մինչև ձեր լոկացիան չփոխեք, հենց փոխում եք, նոր անտենայի վրա ա գրանցվում: Լոկացիան որ անջատեք էլ կարողա մի 100 մետր էս կողմ էն կողմ լինի շառավիղը բայց մեր իրավապահ մարմինները մաքս 10 րոպեյում կարան ձեզ ցանկացած պադվալից գտնեն, օրենքով ապրեք, մեղք եք:

Իսկ ամենավերջում, միշտ հիշեք, որ էս անտերը զուտ սոց կայք ա, որը գրել ա ձեր պես մարդ, որտեղ աշխատում են ձեզ պես մարդիկ, ու որոնք ցանկացած պահի կարան ձեր անձնական տվյալները հրապարակեն՝ Սնոուդենի կինոն նայեք կջոգեք: Կյանքում մի վստահեք ոչ մի սոց կայքի, ոչ մի մեսինջերի ու ոչ մի օպերատորի: Ձեր ԽԻՍՏ անձնականը պահեք ռեալ կյանքի համար: