Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական բանակը կրել է մի շարք կորուստներ, որի մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չի տարածել։

Ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել են մահացած զինծառայողների մասին տեղեկություններ, ըստ որի մեկ զինծառայող մահացել է ավտովթարից, մեկ զինծառայող մահացել է խանութից ըմպելիք գնելուց հետո, իսկ կոչումով ամենաբարձր զինծառայողի մահվան մասին տեղեկություններ չկան։

Մահացածներն են՝ զինծառայող Էլիզադե Աղասելիմը, պայմանագրային զինծառայող Բալարահիմ Ալիևը և փոխգնդապետ Աբիշ Աբիշովը։