Ուշագրավ պատմական լուսանկար. ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը՝ տիկնոջ, Նենսիի հետ Բեռլինի պատը քանդելու պահին:


Բեռլինի պատը՝ դա մոտ 3,6 մետր բարձրությամբ և 155 կիլոմետր (այդ թվում՝ 43 կմ քաղաքում) երկարությամբ բետոնե պատնեշ էր, որը կառուցվել էր 1961 թվականին Արևելյան Գերմանիայի կոմունիստական վարչակարգի կողմից և բաժանում էր Բեռլինը փաստացի երկու հակամարտող մասերի՝ Արևելյան և Արևմտյան: Պատը քանդվեց 1989-ի նոյեմբերին, որից հետո կայացավ երկու Գերմանիաների միավորումը մեկ միասնական պետության կազմում՝ դա իր ժամանակի համար կարևորագույն պատմական իրադարձություն էր:


Այդ բոլոր գործընթացներին իր մեծ ներդրումն ունեցավ նաև ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, ով 1987-ի հունիսի 12-ին, Բեռլինի հիմնադրման 750-ամյակի առթիվ ելույթ ունենալով Բրանդերբուրգյան դարպասների մոտ՝ ուղիղ կոչով դիմեց այն ժամանակ Սովետական Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովին. «Պարոն Գորբաչով, քանդե՛ք այս պատը»: 1990-ի սեպտեմբերին, երբ Ռեյգանն այլևս պաշտոնաթող նախագահ էր, նա տիկնոջ հետ կրկին այցելեց արդեն միավորված Բեռլին և մասնակցեց Բեռլինի պատի մնացորդների քանդման խորհրդանշական արարողությանը, որն էլ ներկայացված է լուսանկարում:

На данном изображении может находиться: 5 человек, люди улыбаются, люди стоят, свадьба и на улице

Ռուբեն Շուխյան