81 տարեկանում ԱՄՆ Արիզոնա նահանգում իր մահկանացուն կնքեց շուրջ 30 տարի Սենատում Արիզոնան ներկայացնող հանրապետական Սենատոր Ջոն Մաքքեյնը...


2017 թ-ի հուլիսին բժիշկները Մաքքեյնի մոտ ախտորոշել էին ուղեղի քաղցկեղ...
Հանրապետական Մաքքեյնը աչքի էր ընկնում իր հակառուսական հայտարարություններով և պահանջում էր ԱՄՆ ղեկավարությունից ավելի կոշտ խոսել Պուտինի հետ... 2014 թ-ից ռուս-ամերիկյան հարաբերություններում սկսված ճգնաժամից մինչ օրս Մաքքեյնը աչքի էր ընկնում ոչ միյան հակառուսական հռետորաբանությամբ,այլև կոչ էր անում հարվածներ հասցնել ՌԴ-ին այն տարածաշրջաններում, որտեղ Մոսկվան ունի ռազմական ներկայություն...


Մոսկվայում Մաքքեյնին համարում էին ՌԴ-ի թիվ ՄԵԿ թշնամին ԱՄՆ-ում...Շատերի կարծիքով Մաքքեյնը ատում էր ռուսներին այն պատճառով,որ 1967-73 թթ-ին եղել է վիետնամական գերության մեջ և կտտանքների է ենթարկվել,որի համար մեղադրում էր Մոսկվային...Օդաչու Մաքքեյնի ռազմական ինքնաթիռը վիետնամցիների կողմից խոցվել էր խորհրդային հրթիռով...

 

Գագիկ Համբարյան