19-րդ դարում Երևանից շիաներով բնակեցված Իրաքի հարավ գաղթած և Իրավանի (պրսկ․ բռց․՝ Երևանյան) ազգանունով հայտնի տոհմը կարևորագույն դերակատարություն ունի այժմյան Իրաքի հոգևոր, քաղաքական և տնտեսական կյանքում։

Այս գրառմանը կից լուսանկարում պատկերված և այաթոլլահ ալ-օզմայի շիայական ամենաբարձր հոգևոր կոչումն ունեցող Շեյխ Բաղիր Իրավանիին հաճախ համարում են այաթոլլահ Ալի Սիսթանիից հետո երկրորդ ամենազդեցիկ շիա հոգևորականը Իրաքում։

Կարծում եմ՝ անտեղի շռայլություն է, երբ մեր երկիրը կապեր և հարաբերություններ չի հաստատում Երևանից սերող նման հզոր ընտանիքի հետ, որն ի դեպ, ներկայացված է ոչ միայն Իրաքի, այլ նաև Իրանի հոգևոր և քաղաքական կյանքում։