Օգոստոսի 24-ից սկսում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հարավային Կովկասի երկրներ։ Այդ ցանկում է նաև Ադրբեջանը, սակայն ադրբեջանական կողմի սև ցուցակում է գտնվում կանցլերի հետ այց կատարող պատգամավոր Ալբերտ Վայլերը։
Պատճառն այն է, որ Վայլերը 2014 և 2016 թվականներին այցելել է Արցախ։ Ադրբեջանական կողմը պահանջում է, որ պատգամավորը ներողություն խնդրի այդ այցերի համար, և միայն դրանից հետո թույլ կտան նրան այցելել Ադրբեջան։
Գերմանիայի կառավարությունն իր մտահոգությունն է հայտնել այս հարցի շուրջ։
Աշոտ Ասատրյան