Եթե Վրաստանի օրինակով՝ ԱՄՆ-ից կամ ՌԴ-ից ամեն տարի մեկ–երկու միլիարդ դոլար փող չմտնի, ապա մեզ կարճ ժամանակ հետո կարող է հիասթափություն սպառնալ: Երկիրը զարգացնելու համար պետք է փող մտնի, ներքին ռեսուրսները շատ քիչ են, որպեսզի դրանցով աշխատավարձեր բարձրացվեն և նվազեցվի կոռուպցիայի մակարդակը:

 

Նույնիսկ մեր մասշտաբներով ամենածաղկուն բիզնեսների տերերը կփաստեն, որ չեն կարող ասել, թե երբ հնարավորություն կունենան բարձրացնել իրենց աշխատողների աշխատավարձերը, մոտակա երկու տարիներին դա տեսանելի չէ: Իսկ երբ ասում ենք աշխատատեղ, դա դեռ 80-ից 120հզ դրամն է, ինչով Հայաստանում ապրել չես կարող: Խնդիրներն այստեղ են, այլ ոչ թե որ քաղաական ուժն է իշխանության կամ ով է երկրի ղեկավարը, մարդն ապրել է ուզում իր երկրում, կստեղծվի այդ պայմանները, նա կմնա ու երջանիկ կապրի, չի ստղծվի, ապա հաստատ կմտածի գնալու մասին: Իսկ մեր երկրում 4 անձից բաղկացած ընտանիքի նորմալ ապրելու համար պետք է գոնե 500հզ ամս. եկամուտ, եթե սա լուծվի, ապա ամեն ինչ լավ կլինի, եթե չէ, ես ներքին ռեսուրսն այս պահին չեմ տեսնում:

 

Զոհրապ Եգանյան