Անիրավներն ազատություն են խոստանում, մինչդեռ իրենք գերի են կորստի տանող մոլությունների: Արդարև, մարդն ինչ բանի որ ենթարկում է ինքն իրեն, նրա գերին է լինում: Նրանք, ովքեր մեր Տիրոջն ու Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին ճանաչելով՝ աշխարհի պղծություններից մի անգամ հեռանալուց հետո վերստին են ընկնում նույն պղծությունների մեջ, նրանց վիճակը կլինի շատ ավելի վատ, քան նախկին վիճակը: Ավելի լավ կլիներ, որ նրանք բնավ ճանաչած չլինեին արդարության ճանապարհը, քան թե ճանաչելուց հետո հեռանային իրենց ավանդված սուրբ պատվիրաններից: Որքան են նրանց պատշաճում Առակաց գրքի հետևյալ ճշմարիտ առածները. «Շունն իր փսխածին է վերադառնում», իսկ մյուսը՝ «Ինչքան էլ լվանաս խոզին, դարձյալ կթավալվի տիղմի մեջ»:


(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 2:19-22)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան