Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Միացյալ Նահանգներ:

Ըստ թուրքական լրատվամիջոցների պնդմամբ այցը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին:

Այցի ընթացքում Թուրքիայի ղեկավարը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին: Էրդողանը կխոսի Սիրիայի իրավիճակի, միգրացիայի ճգնաժամի և ՄԱԿ-ի կառուցվածքի մասին:

Այժմ դեռ պարզ չէ, արդյոք Էրդողանը կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ' Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև լարվածության ֆոնին:

Էրդողանի այցից մի քանի օր առաջ Անկարայում անհայտ անձը կրակ էր բացել ԱՄՆ դեսպանատան ուղությամբ, ինչը կարող է ազդել Էրդողան-Թրամփ հանդիպման վրա։ Դրանից առաջ էլ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները ի նշան բողոքի այրել են ԱՄՆ դոլարներ և կոտրել են ամերիկյան արտադրության Apple հեռախոսներ:

Էրդողանը այս ընթացքում բազմիցս հայտարարել է, որ Թրամփը ցանկանում է կործանել Թուրքիայի տնտեսությունը, սակայն իրենք միասնական լինելով պայքարելու են դրա դեմ։ Հետաքրքիր է , թե Թուրքիայի նախագահին ինչպես կդիմավորեն ԱՄՆ-ում։

 

Աշոտ Ասատրյան