«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր խոսնակ ունի։

 ««Քաղաքացիական պայմանագրի» այսօր կայացած վարչության նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ այսուհետ կատարելու եմ կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները»,- ասված է Վահան Կոստանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Կոստանյանը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավարն էր: