Օբյեկտիվորեն վերցրած' ժողովրդի շրջանում Քոչարյանի վարկանիշը ցածր էր քաղաքականություն վերադառնալու համար: Դժվար էր պատկերացնել երկրորդ նախագահի' քաղաքականություն վերադարձի այլ տարբերակ, քան նրա կալանավորումը: Սա ուղղակի լավ մատուցված նվեր էր: Այս ամենով հանդերձ այն, ինչ տեղի է ունենում երկրի ներքին քաղաքական դաշտում, արդեն բնականոն և սպասելի գործընթաց է, որտեղ ձևավորվում են քաղաքական նոր բևեռներ, նոր թիմեր' հին ու նոր քաղաքական դեմքերով, աստիճանաբար հստակեցվում են նոր խաղի կանոնները:


Երկիրը պատրաստվում է արտահերթ ընտրությունների ու պայքարը թեժ է լինելու' տեղեկատվական, քաղաքական այլ ուղղություններով, և դա քաղաքական օրինաչափություն է:

 

Կարեն Վերանյան