Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։ Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ։ Նման հայտարարություն տարածվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական սահմանին, բախումենրի արդյունքում, ադրբեջանցի զինվոր է վիրավորվել։

ՀՀ ՊՆ հայտարարությունը կարելի է համարել ՊՆ Դավիթ Տոնոյանի՝ «Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որևէ ձևով» արտահայտության տրամաբանական շարունակությունը և գործնականում դրա ապացուցումը։

Եթե նախարարը Ռուսաստանին և Ադրբեջանին վերաբերվող հարցերի շուրջ նման պատասխաններով և ինքնավստահությամբ կարողանում է հանդես գալ, ապա իր ղեկավարած կառույցը ուղղակի պետք է շարունակի այդ ոճը ու հանդես գա առավել ինքնավստահ դիրքերից, ինչը տվյալ պահին նախարարը և նախարարությունը պատվով կատարեցին։

Այո, մենք զինված ուժերը միշտ պատասխանում և նույնիսկ նախորոք ճնշում են թշնամու բոլոր սադրիչ գործողությունները ու մեծ է հավանականությունը, որ դրա արդյունքում թշնամին կրելու է կորուստների ՝ վիրավորների և զոհվածների տեսքով։ Հա, մենք էլ չենք հրաժարվելու , որ այդ կորուստները մենք ենք պատճառել իրենց։

 

Աշոտ Ասատրյան