Արդեն 10-րդ տարին է լրանում այն օրվանից, երբ բռնկվեց "վրաց-օսական-ռուսական" պատերազմը: Պատմությունից մեզ հայտնի է, որ ցանկացած պատերազմ իր հիմքերում ունի որոշակի դրդապատճառներ, որոնք էլ դառնում են հիմնական կորիզը՝ պատերազմի հետագա վելուծման ու քննարկաման:


Մինչև այսօր հանրությանը այդպես էլ հայտնի չէ, թե որ կողմն էր իրականում սկզիբը դրել օգոստոսյան 5-օրյա պատերազմի:


Այն ժամանակվա վրացական իշխանությունը՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարությամբ մինչև այսօր պնդում է, որ այդ պատերազմի միակ մեղավորը Ռուսական կողմն է, որն ամեն ինչ արել է հակասության սրման համար:


Սակայն ռուսական կողմը բացահայտ չեզոքություն է դրսևորում այս հարցում, պատերազմին իր մասնակցությունը հիմնավորելով միայն ի պաշտպանություն Հարավային Օսեթիայի բնակչության խաղաղ և բնականոն կյանքին:

 

Իրականում, ըստ էության, այդ պատերազմը բացի մարդկային կորուստներից և տնտեսական աղետից, ոչինչ չտվեց հատկապես Վրաստանին և Հարավային Օսեթիային:
Որոշակի փոփոխություններ կատարվեց քաղաքական դիսկուրսում:


Հարավային Օսեթիան եթե մինչև դա հարաբերականորեն գտնվում էր Վրացական պետության սահմաններում, ապա պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնության կողմից ստանալով անկախության ճանաչում՝ որպես ինքնավար պետություն, ստացավ քաղաքական նոր կարգավիճակ:

 

Հ.Գ. Արդյունքում՝ ողբացին թե՛ ռուս, թե՛ վրացի, թե՛ օս և այլ բազմաթիվ ընտանիքներ(

 

Աշոտ Ծոռմուտյան