Իմ համեստ կարծիքով ազգային-պահպանողական ճամբարը Հայաստանում կարիք ունի լուրջ արդիականացման, քանի որ, դիցուք, հասարակական խոսույթում հակառակ կողմը, հենվելով հենց ազգային-պահպանողականների թույլ տված որոշ սխալների վրա, այս ճամբարը սկսում է բնորոշել բացառապես «հետադիմական» և բնականաբար ավելի մեծ հնարավորություն ստանում համեմատաբար հեշտությամբ «ջախջախելու» այն։

Ասենք վերջին հայտնի դեպքի կապակցությամբ, ըստ իս, ոչ թե պետք է հանրային դաշտում հայհոյել համասեռականներին, այլ համասեռականության բացահայտ և ծածուկ քարոզն, առանց ավելորդ զգացականության, հստակ և տրամաբանված ներկայացնել Հայաստանում ավանդական ընտանիքին և հետևաբար մեր երկրի անվտանգությանը հարվածող երևույթ, մշակել ավանդական ընտանեկան արժեքների պահպանմանը միտված շատ ժամանակակից օրինագիծ, աչքի տակ ունենալով նաև այլ երկրների փորձը և անցկացնել դա խորհրդարանում՝ մեկընդմիշտ լուծում տալով խնդրին։