Ուրեմն սենց. անկախ Նիկոլի թիմում հավաքված լիքը ապազգային դեմքերից ու դրանցից մի քանիսի արած հակահայ հայտարարություններից, անկախ խոստացված, բայց դեռ լուծում չստացած, օդում առկախված բազմաթիվ խնդիրներից, անկախ աճող դժգոհության մակարդակից, անկախ մի շարք այլ նմանատիպ հարցերից՝ 
ազգային դաշտը հիմա, հատկապես հիմա պետք է ամեն կերպ աջակցի օգոստոսի 17-ի հանրահավաքին։ 
Ինչո՞ւ։

Մենք տեսնում ենք տարբեր երկրների կողմից ճնշումների փորձեր՝ ԱՄՆ դեսպանի, Եվրոպայի ներկայացուցիչների, ռուսական կողմի, Ադրբեջանի, Թուրքիայի և այլ պետությունների խիստ կոնկրետ հայտարարություններ (չեմ խորանում, թե ինչպես են Սորոսից ազգ-բանակը քրֆելու համար փող ստացողները ռուսական կողմին քրֆում ու ասում՝ բա ո՞ւր են եվրոպացի դիվանագետներին քֆրտողները, և հակառակը, իբր թե ռուսական շահերը պաշտպանողները, որոնք եվրոպական ու ամերիկյան և այլ պետությունների թեման են միայն դիտարկում... Երկու տեսակն էլ հավասարապես նողկալի են, երկուսն էլ հավասարապես զզվելի են ու դավաճան... Դրանցից և ոչ մեկն էլ հայակենտրոն, հայաստանակենտրոն չեն, հետևաբար նույն զիբիլն են՝ տարբեր կոստյումներով, բայց սա առանձին խոսակցության թեմա է)։

Այո, հիմա՛, հատկապես հիմա, երբ օդում առկախ է աշնանը հնարավոր պատերազմի վտանգը, հիմա՛, հատկապես հիմա, երբ դրսի ուժերը, օտարածին և հակահայ կորպորացիաները սկսել են ուժեղ լծակներ բանեցնել մեր երկրի դեմ և ներքին ու արտաքն ճնշումներ գործադրել, հիմա՛, հատկապես հիմա, երբ հենց Նիկոլի թիմից ոմանք ամեն գնով աշխատում են գցել նրա հեղինակությունը, որպեսզի նա է՛լ ավելի խորը կախվածության մեջ ընկնի իրենցից և իրենց հովանավորող արտաքին ուժերից ու կորպորացիաներից... Այո՛, հիմա՛, հատկապես հիմա ազգային դաշտը պետք է լինի վարչապետի՝ իմա պետության կողքին, պետականության կողքին։ 

Շատ կարևոր է սա, քանի որ հրապարակում հավաքված մարդկանց քանակը լուրջ զսպող մեխանիզմ է հնարավոր պատերազմի և արտաքին ճնշումներին։

Դեռ ապրիլ-մայիսին, երբ գրում էի՝ ինչ պետք է անել, մի քանի հիմնական կետ էի նշել. խոշոր հայրենադարձություն, հայկական դրամական և մասնագիտական կապիտալի խոշոր ներհոսք, հանքերի ու բնական ռեսուրսների պետականացում, ռազմարդյունաբերության խթանում, էներգետիկ և պարենային անվտանգություն, գրագետ կադրային քաղաքականություն...

Ցավոք, ոչ բոլոր մասերով է ի կատար ածվում էս, բայց հիմա կարևոր է, որ բոլորը ու հատկապես արտաքին ուժերը տեսնեն ու վստահ լինեն, որ ոչ մի կերպ, որևէ տարբերակով չի ստացվի խաթարել համազգային միաբանությունը և հայահենք, հայակենտրոն հայոց պետականության սուվերենությունը։

Իսկ մնացած տեխնիկական հարցերը լուծվող հարցեր են։
Նիկոլի ապազգային թիմը պիտի փոխարինվի ազգային պրոֆեսիոնալների թիմով... Դա ժամանակի հարց է...

 

ՀԳ. Ու մեկ էլ, էն, որ հող ազատագրելու գործում ոչ մի քոռ կոպեկի գործ չարած համբալները սկսում են իրենց բովանդակ կյանքը էդ հողերի ազատագրմանը նվիրածներին սպառնալ ընտանիքով, թե եթե հող տվեցիք, սենց կանենք, նենց կանենք... Էդ տուզիկներին պետք է ասել, տուզիկ, մի հատ գենետիկ անալիզ արա, ու ռադդ քաշի, գիտենք փորացավդ... Հող տվող չկա ու չի կարա լինի, ու առաջին հերթին դուք չեք կարա էդ անեք... Շատ էլ, որ թեման ակտիվացնելու փորձեր եք անում ՀԱԿ-ի խոռի հետ միասին... Մի հատ իրար հետ անալիզ հանձնեք, կարող է պարզվի երկու ախպոր թոռ եք, դրա համար եք հա՛մ խոսքով, հա՛մ գործով, հա՛մ սփաթով իրար տենց նման... Ձեր տիրոջ մաման...

 

Զաքար Խոջաբաղյան