Օգոստոս ամսին հանրապետության տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Եթե հուլիս ամսին հանրապետության ամենաշոգ հատվածներում (Արարատ, Արմավիր, Երևան) +40․․․+42 աստիճան գրանցվել է մոտ 14-15 օր, ապա օգոստոս ամսին, ըստ կանխատեսումների, հանրապետության ամենաշոգ վայրերում +40․․․+41 աստիճան սպասվում է ընդամենը 2-3 օր»,-նշել է Գագիկ Սուրենյանը: