Ընդհանրապես կապ չունի խոսքը Արցախի, Նոյեմբերյանի, Մեղրիի, թե մեկ այլ տարածքի մասին է, որը ինչ-որ անձ փորձում է ներկայացնել իբր գրաված կամ օկուպացրած, ոնց ցանկանում եք հասկացեք, տարածքներ ու որի Ադրբեջանին հանձնելը անխուսափելի է, միևնույնն է այսքան տարիներից հետո ես զարմանում եմ, երբ մարդիկ լուրջ դեմքի արտահայտությամբ քննարկում են, թե ով կհանձնի տարածքները։

 

Հայաստանի ներկայիս բոլոր տարածքները ոչ մի ղեկավար իր հոր տանից չի բերել ու մեզ նվիրել, որ ցանկության դեպքում էլ հանձնի ինչ-որ մեկին։ Այս ամենի մեջ հուզվելու միակ պատճառը գիտեք ո՞րն է։ Ժամանակին նույն կերպ մեղադրում էին Սերժ Սարգսյանին, որ հեսա-հեսա տարածքա հանձնելու, մարդիկ սկսում էին ակտիվ պաշտպանել նրան, որ Արցախի մարտերին մասնակցած անձը չի կարող հանձնել այդ տարածքները։ Հիմա , այն անձիք, ովքեր ժամանակին նույն խոսակցությունների համար պաշտպանում էին Սարգսյանին, սկսել են նույն ձևով մեղադրել Նիկոլ Փաշինյանին, որ իբր Փաշինյանն է պատրաստվում տարածք հանձնել։ Հասկանում եք չէ՞, որ մարդիկ ներկայիս ղեկավարին մեղադրում են նրա մեջ, ինչի մեջ մեղադրվում էր նախկինը։ Ու իրենք էլ շատ լավ գիտակցում են, որ Արցախը ոչ Սարգսյանի , ոչ Փաշինյանի անձնական տարածքը չէ։

 

Իրականում բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ Արցախ հանձնող կամ պահողը հայ ժողովուրդն է։ Ոչ մի ղեկավար չի կարող այդ հարցը ինքնուրույն լուծել։ Մեր ժողովուրդն էլ հնարավոր է ինչ-որ մեկի հարսանիքով չուրախանա, բայց պատերազմի անուն լսելու դեպքում առանց հրամանի սպասելու դուրս է գալու մարտի։ Դրանից հետո ով ում հետ կպայմանավորվի, ով ինչ կորոշի արդեն երկրորդական ու երրորդական է։ Ոչ մեկ թող իրա մասին մեծ կարծիք չունենա, թե Արցախ կամ մեկ այլ տարածք կարող է հանձնել։

 

Աշոտ Ասատրյան