Հայկ Մարությանի, որպես քաղաքապետի թեկնածու առաջադրման վերաբերյալ հասարակության մեջ առկա հակադիր, տարաբևեռ կարծիքներն ինքնին բնական են մեր երկրում դարեր շարունակ լիդերի գաղափարի շուրջ ձևավորված ընկալումների կոնտեքստում: Պատմությունն ու տարածաշրջանը, միջավայրը որտեղ ապրել է հայը ձևավորել են գաղափար առ այն, որ լիդերը պիտի լինի խրոխտ, ուժեղ, ձեռքը սեղանին բամփող, հրամայող, անվերապահորեն իրեն ենթարկող, առանձին դեպքերում մասնագիտությանը կամ զբաղեցվելիք պաշտոնին կատարյալ համապատասխանություն և այլն:

 

Եվ այս համատեքստում Հայկոյի առաջադրումը քաղաքապետի պաշտոնում կամա թե ակամա հանգեցնելու էր այն տրամադրություններին, որ երեկվանից տիրում է հասարակության շրջանում: Ստացվում է, որ կամ պիտի արմատես փորձել փոխել հանրության մտածելակերպը սեփական օրինակներով և կամ տուրք տալ հանրային մտածելակերպին, և թեկնածու առաջադրել վերը թվարկված չափանիշներին համապատասխանող անձի: Մեզ մոտ հատկապես ավագ սերունդը դեռևս չի պատկերացնում որ պաշտոն կարող է զբաղեցնել նախկին դերասանը, հումորիստը, երգիչը, բանվորը, խոհարարը, մարզիկը: Մինչդեռ աշխարհի տարբեր երկրներում դա այնքան պարզ ու սովորական պրակտիկա է: Թրամփը ի վերջո դերասան էր, Սինտիա Նիքսոն, Ռոնալդ Ռեյգան և այլն...

 

Տիգրան Հարությունյան