Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք մեծ քանակությամբ տեղեկություններ ենք ստանում երկու պաշտոնյաներից, որոնք խոսում են Արցախի հարցի լուծման մասին ու ամեն մեկը իր դիրքերից հանդես է գալիս տարբեր պահանջներով ու որոշումներով։

Վարչապետ Փաշինյանը և իր ընտանիքը առաջ են տանում խաղաղության և դրան հասնելու համար եմն ինչի պատրաստ լինելու ցանկությունը, նույնիսկ այն հանգամանքը, որ Փաշինյանը իր որդուն ուղարկում է Արցախ վկայում է դրա մասին։ Այդ փաստի մասին խոսելիս Փաշինյանը ռուսական ռասիոկայանին հարցազրույց տալու ժամանակ հայտնել է՝ «Կարծում եմ, որ բոլորը հասկանում են, որ եթե ես իմ որդուն ուղարկում եմ Արցախ, ես չեմ ցանկանում, որ այնտեղ պատերազմ լինի։ Ես ուրախ կլինեի, որ Իլհամ Ալիևն էլ ուղարկեր իր որդուն այնտեղ ծառայելու, և մենք բոլորս համոզված կլինենք, որ պարոն Ալիևը նույնպես չէր ցանկանա, որ իր որդին զոհվեր»։ Այս հարցազրույցից առաջ ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանը ևս հանդես է եկել խաղաղության կոչով և դիմել է որոշ ազդեցիկ կանանց, որպեսզի միանան իր՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին։

Խաղաղությունը իհարկե հրաշալի բան է, որի մասին երազում են բոլորը։ Պատերազմ կարող է ցանկանալ միայն հոգեկան հիվանդ անձնավորությունը կամ մարդ ով պատկերացում չունի, թե ինչ է նշանակում պատերազմը։ Սակայն կա մեկ այլ կարծիք ևս՝ ցանկանում ես խաղաղ ապրել, ապա պատրաստ եղիր պատերազմին։ Այս պարագայում արդեն իր դիրքերից հանդես է գալիս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

 

Նախարարը մի քանի անգամ այցելեց հայկական զինված ուժերի տարբեր դիրքեր, ծանոթացավ իրավիճակի հետ, քննարկեց արդեն իրականացված և ապագայում իրականացվող ռազմական գործողությունները և այդքանից հետո նոր հայտարարեց՝ հայկական բանակը պատրաստ է պատերազմի։ Նախարարը ավելի կոշտ ձևով դիմեց ադրբեջանական կողմին ու ավելի հստակ պահանջներ ներկայացրեց, որի միակ նպատակը թշնամու սթափեցնելն էր։ Սթափեցնելու գործընթացը իրականում շատ բարեհաջող եղավ, քանի որ արդեն մի քանի օր է անցել ու ադրբեջանական կողմը չի կարողացել պատասխանել ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին, իսկ տարածված տեղեկության համաձայն հարցազրույցից հետո հրավիրված անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նկատողություն է ստացել Զաքիր Հասանովը։

 

Այսինքն ստացվում է մի պատկեր, որ մենք՝ երկրի ղեկավարի մակարդակով պատրաստ ենք գնալ հարցի խաղաղ կարգավորման ու ամեն բան անում ենք դրա համար ու որպես դրա ապացույց երկրի ղեկավարի տղային ուղարկում ենք առաջնագիծ, որպեսզի խաղաղության մասին խոսակցությունները զուտ անիմաստ հայտարարություններ չլինեն։ Բայց դրան զուգահեռ մենք այս պահին նաև պատրաստ ենք պատերազմի ու բանակը ցանկացած պահի կարող է լուրջ հարված հասնցել թշնամուն, եթե դրա կարիքը զգանք , որ կա։

 

Աշոտ Ասատրյան