Իրաքի և Քրդստանի միջև 2000-ականներւց կռվախնձոր դարձած, և 2017թ.-ի հոկտեմբերի 16-ից Իրաքի զինված ուժերի և թուրքմենների Հաշդի Շաբբի ուժերի վերահսկողության տակ անցած Քիրքուք նահանգի անվտանգությունը գտնվում է վտանգի տակ: Արաբական և թուրքմենական ուժերը խոստովանել են որ, Քիրքուքը ԻՊ-ից կարող են պաշտպանել միայն Փեշմերգայի ուժերը, քանի որ նրանք լավագույնս տիրապետում են ԻՊ-ի դեմ պայքարի մեխանիզմներին: Կիրակի ուշ երեկոյան արաբ և թուրքմեն քաղհասարակության ներկայացուցիչները, Իրաքի զինված ուժերի ներկայացուցչի նախաձաեռնությամբ քննարկում են կազմակերպել, և եկել այն եզրահանգման, որ Փեշմերգան պետք է վերադառնա Քիրքուք: 


Քիրքուքի արաբական և թուրքմենական կուսակցությունները կտրուկ փոխել են իրենց դիրքորոշումը Փեշմերգայի նկատմամբ և հայտարարություն տարածել.
«Քիրքուքի արաբարակ և թուրքմենական կուսակցությունները կոչով դիմում են Իրաքի անվտանգության ուժերին, որպեսզի ձեռք առնեն անհրաժեշտ միջոցներ և իրականացնեն Քիրքուքի պաշտպանությունը: Եթե նույնիսկ անհրաժեշտ է այդ պաշտպանության մեջ ներառեն Փեշմերգայի ուժերին, ապա իրենք դեմ չեն դրան»: 
Փեշմերգայի նախարարությունը արձագանքել է այս առաջարկին և հայտնել, որ պատրաստ է վերադառնալ Քիրքուք, սակայն համագործակցելու է միայն Իրաքի անվտանգության ուժերի հետ:


Կարեն Հովհաննիսյան