Վերլուծելով Հայաստանի նոր ներքաղաքական իրավիճակը փորձենք ներկայացնել, թե ինչպիսին է այս պահին Հայաստանի իշխանական բուրգը և ովքեր են ամենաազդեցիկ պաշտոնյաները :


Միանշանակ այս պահին Հայաստանի ամենաազդեցիկ պաշտոնյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն է , ով և ՛ իշխանության միանձնյա ղեկավարն է , և ՛ հասարակության կողմից ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյան : Թեև Փաշինյանը հաճախ հայտարարում է, որ չի միջամտում և ազատ գործելու հնարավորություն է տվել իշխանության բոլոր կառույցներին , բայց ակնհայտ է , որ հասարակությունը ողջ իշխանության պատասխանատվությունը իր դրական և բացասական քայլերով' դրել է վարչապետ Փաշինյանի ուսերին, և բոլոր պաշտոնյաներն էլ ընդունում են Փաշինյանի անվերապահ իշխանությունն ու ենթարկվում նրա հրամաններին:


Իշխանության երկրորդ ամենազդեցիկ դեմքը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է , ով վարչապետ Փաշինյանից հետո գործող իշխանության երկրորդ քաղաքական դեմքն է և Փաշինյանի բացակայության պարագայում հենց Միրզոյանն է իր վրա վերցնում իշխանության պատասխանատվությունը : Իր գործողություններով և պահվածքով Արարատ Միրզոյանի ազդեցությունը ֆիքսում է նաև վարչապետը' առաջին փոխվարչապետին տալով իշխանական լայն լիազորություններ:


Ի դեպ' չի բացառվում, որ հենց Արարատ Միրզոյանն էլ գլխավորի ՔՊ նախընտրական ցուցակը Երևանի առաջիկա ընտրությունների ժամանակ:


Գործող իշխանութան հաջորդ ամենաազդեցիկ դեմքը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է , ով իշխանության մեջ իր ազդեցության չափաբաժինը վաստակեց, կոռուպցիայի դեմ և երկրում օրինականություն հաստատելու համար, ԱԱԾ-ի սկզբունքային և հետևողական պայքարի արդյունքում և այսօր Արթուր Վանեցյանը համարվում է գործող իշխանության ամենաառանցքային դեմքերից մեկը:


Փաստ է նաև այն , որ Արթուր Վանեցյանը բավականին բարձր վարկանիշ ունի հասարակության լայն շերտերի շրջանում:


Պետք է նաև նշել, որ Վանեցյանի հեղինակությունն ու ազդեցությունը մեծացավ նաև Փաշինյանի այն հայտարարությունների արդյունքում, որ ԱԱԾ-ն չի սպասում վարչապետի հրահանգներին , այլ' ինքնակամ պայքար է սկսել կոռուպցիայի և կաշառակերության դեմ :
Իշխանության ամենազդեցիկ դեմքերից է նաև Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով հեղափոխությունից հետո նշանակվելով Հայաստանի Ոստիկանապետ' իր ուսերին ստանձնեց բավականին բարդ իրողություն' հետհեղափոխական շրջանում ապահովել երկրի ներքին անվտանգությունն ու վենդետայի տրամադրված հասարակության մի շերտին անօրինականություններից զերծ պահելու, ինչպես նաև' Օսիպյանը ևս կամովին պայքար սկսեց ապօրինի հարստացածների և կոռուպցիայի վերացման դեմ : Վալերիյ Օսիպյանը ևս բարձր հեղինակություն ունի հասարակության շրջանում :


Պետք է նաև նշել , որ Հայաստանում տեղի ունեցող հանցագործությունները արագորեն բացահայտվում են ոստիկանության կողմից, իսկ երկրի ներքին օպերատիվ իրավիճակը ամբողջությամբ վերահսկելի է:


Փաշինյանի իշխանության հաջորդ ամենաազդեցիկ պաշտոնյան Պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանն է, ում ուսերին է դրված ռազմաքաղաքական լարված իրավիճակում երկրի պաշտպանության խնդիրը : Հասկանալի է, որ բոլոր իշխանությունների ժամանակ էլ Պաշպանության նախարը եղել է ամենաազդեցիկ պաշտոնյաններից մեկը : Դավիթ Տոնոյանի ազդեցությունն ու վարկանիշը բարձր է նաև այն պատճառով , որ նախարարը վարչապետ Փաշինյանի կողմից բոլոր պաշտոնյաների ու հարուստների որդիների, այդ թվում' իր որդուն, ծառայության ուղղարկելու և ծառայության հարցում արտոնյալներ չունենալու խնդիրը հետևողականորեն կյանքի է կոչում :


Իշխանական բուրգի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մյուսը վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն է , ով թեև շատ չի երևում լայն շերտերի տեսադաշտում , բայց, փաստացի, նրա վրա է դրված Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուի ֆունկցիան, և կարելի է ասել , որ այս պահին Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակում և կյանքի է կոչվում Արսեն Խառատյանի ազդեցության ներքո :
Միգուցե սուբյեկտիվ են իշխանության բուրգի մասին պատկերացումներս , բայց վերլուծելով ներքաղաքական իրականությունը' ես հենց այսպիսին եմ տեսնում Հայաստանի գործող իշխանական հերարխիան: