Կառավարության նոր կազմի մասին խոսելիս, շատ ժամանակ հնչում է՝ անփորձ են, կաշխատեն կհմտանան, արտահայտությունը։

 

Եղբայրք և կամ քույրեր՝ դպրոցական տարիներին, երբ տառերն էի սովորում, սխալվելու և հմտանալու իրավունք ունեի։ Այն ժամանակ ես պատասխանատու էի միայն իմ համար և տառերը սխալ կամ ծուռ գրելու համար տուժում էի ես։ Դպրոցից հետո, ես ԲՈւՀ ընդունվեցի՝ այնտեղ էլ էի հմտանում ու կրկին պատասխանատու էի միայն իմ համար։

 

Հետո ընդունվեցի աշխատանքի՝ վաճառող էի, հմտացա՝ դարձա գանձապահ, հմտացա՝ դարձա հերթափոխի ղեկավար, հետո լքեցի աշխատավայրս։ Այսուհետ ես
ոչ միայն իմ, այլև աշխատավայրիս ու աշխատակիցներիս համար։

 

Եվ ուրեմն պետական բարձրաստիճան պաշտոնին նշանակված մարդը, ոչ թե պետք է նոր սկսի հմտանալ, այլ կարող է և պետք է կատարելագործվի, թե չէ իմ ու քո հաշվին, եթե հմտանա ու այդ ճանապարհին սխալվի՝ շատ հնարավոր է, որ ես ու դու տուժենք և հաստատապես՝ պետությունը։

 

Էդգար Խաչատրյան