Արդյո՞ք հուլիսի 16-ին կունենանք Երևանի նոր քաղաքապետ. փորձեմ կանխատեսել, որ ոչ: Կարծում եմ, ամենայն հավանականությամբ այս պահին դեռևս գործող Երևանի ավագանու ճակատագրի հարցում հնարավոր է եղել հասնել որոշակի ներքին պայմանավորվածության, ըստ որի՝ հուլիսի 16-ին ՀՀԿ և Ելք խմբակցությունները ուղղակի չեն առաջադրելու Երևանի քաղաքապետի թեկնածու, և օրենքի ուժով ավագանին կլուծարվի ու կնշանակվեն ավագանու նոր ընտրություններ:


Ինչու՞ է հավանական այդ սցենարը. որովհետև դասական առումով Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը՝ դա քաղաքական միավոր չէ, ինչպես ազգային ժողովում: Ավագանիում ՀՀԿ խմբակցությունը ներկայացնում են Երևանի հասարակության տարբեր շերտեր՝ մշակույթի գործիչներ, ճանաչված մարդիկ, գործարարներ, մենեջերներ, և այլն: Այսինքն՝ մարդիկ, որոնք թերևս կաշկանդված չեն որոշակի քաղաքական կաղապարներով, և այս արդեն փոխված քաղաքական միջավայրում նրանք բնավ էլ չեն ցանկանում ավելորդ անգամ բարդացնել իրենց առանց այն էլ անորոշ կարգավիճակը:

 

Ռուբեն Շուխյան