ՀՀ 1-ին փոխվարչապետի մամուլի խոսնակը Ռոբերտ Աբաջյանի մասին ասում է, որ «Մանկահասակ դեմքով տղա, երևի չի էլ հասկացել ինչ է կատարվում»։ Ինչպես կասեր դասականը․


_Իյա, իրո՞ք։


Հիմա ես ո՞ւմ հավատամ, տեսածիս և լսածիս, մարտը մղած գումարտակի հրամանատար Մալոյանին, փոխգնդապետ Սարգսյան Ալիկին ու այլ հրմանատարների, այն ծրամաբջջին ու խրամատին, որտեղ բազմիցս եղել, քայլել, տեսել եմ, թե facebook-յան քոմենթների։ Մասնագիտական տեսանկյունից պետք է արձանագրեմ հասարակության մեջ արժեքային դեգրադացում։ Ճիշտ եք տղերք, Ռոբից ինչ հերոս, հերոսը շունիկն է ՝ Չալոն, որ ճանաչել էր Փաշինյանին, զգացել հեղափոխության շունչն ու գիտակցաբար գնում էր անձնազոհության։

 

Տղերք, եթե չեք եղել 116մ/դ-ում ծանոթ չեք մարտի ընթացքին, նորմալ է, բայց պարտադիր չէ խոսել բաների մասին ինչից տեղյակ չեք, իսկ եթե տեղյակ եք, բայց խեղաթյուրվում է իրականությունը, իրոք չգիտեմ ինչ ասեմ։

 

Հ․Գ Մի քանի կադրեր կդնեմ քոմենթում այդ դիրքից։


Հ․Գ 1 Ashot Asatryan-ը գեղարվեստականացրել էր մարտական գործողության պատմությունը, դա բնական է, բայց նման վերաբերմունքը ինձ համար այն էլ պետական պաշտոնյայի կողմից, անընդունելի է։


Հ․Գ 2 Եթե Փաշոյանի համար նման սկզբունքային է իրականությունը, ու միֆերի ջարդելը, առաջարկում եմ հրապարակել ամբողջ ինֆորմացիան, բոլորի մասին, եթե չունի՝ կտրամադրենք, առնվազն 2-3 զոհերի մասին, վիրավորների մասին և այլն, թող հրապարակի։
Հ․Գ Հա, իմիջիայլոց, գիտեք ինչքան են խոսակցությունները թե Ռոբի պապան գողականով է ստացել Արցախի հերոսի կոչումը, 1000 դոլլարով և այլն և այլն։ Մեկ մեկ, որ ասում եմ մենք մեր նահատակներին արժանի չենք, մարդիկ նեղանում են։


#սթափվեք

 

Դավիթ Թորոսյան