ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ուրախ եմ, որ Հայաստանը կարծես թե սկսում է «կենտրոնանալ» և բարձրաձայն հնչեցնել հայկական շահերն ու վարել ինքնուրույն քաղաքականություն: Կարծում եմ, ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի առաջին այցը եվրոպական մայրցամաք, այն էլ Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում, ազդարարեց հենց վերոհիշյալը:

Առաջին անգամ ՀՀ անկախությունից ի վեր Արևմուտքի հետ մեր համագործակցության մեջ որակապես ՆՈՐ մոտեցումներ հնչեցվեցին ու շեշտադրումներ արվեցին:
Մինչ թավշյա հեղափոխությունը Երևանի հարաբերությունները ԵՄ և ԱՄՆ-ի հետ ավելի շուտ «ուսուցիչ-աշակերտ» փոխհարաբերությունների էին նման, երբ կարգապահ վարքի համար ուսուցիչը տարբեր ձևով խրախուսում էր աշակերտին: Ուսուցչի պարտադրանքով «Ժողովրդավարական» բարեփոխումների ձևական իրականացումը

Հայաստանի նախկին իշխանությունների համար Արևմուտքը սիրաշահելու լոկ միջոց էր՝ սուր քննդատությունից խուսափելու, ընտրությունների ժամանակ մեղմ դիրքորոշում ակնկալելու համար:
Ն.Փաշինյանը իր Բրյուսել այցի ընթացքում վերջ դրեց հարաբերությունների այդ արատավոր ձևաչափին:

Օդանավակայանում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը հստակեցրեց.
1.Հայաստանը Արևմուտքի աջակցության «հայցողի»՝ խնդրողի դերում այլևս հանդես չի գալու...

2.Հայաստանի համար ժողովրդավարությունը արտաքին կողմնորոշում չէ այլ`ժողովրդական պահանջ, սկզբունք և կենսակերպ: Այն որևէ սակարկման առարկա չէ...
2. Հայաստանը վճռական է իրականացնել բարեփոխումները անկախ Արևմուտքի ցանկությունից և օժանդակությունից... 

3.Հայաստանը այսուհետ դատելու է Արևմուտքի գործողությունները ոչ թե վերջինիս հայտարարությունների այլ՝ նրա վարած իրական քաղաքականության հիման վրա, որը պետք է լինի ծանրակշիռ ու էական, ի տարբերություն նախկինում՝ ձևական և անարդյունք օժանդակության...
Սա իմ սրտով էր: Հուսով եմ, որ սա մեր երկար սպասված ԱՆԿԱԽ արտաքին քաղաքականության ձևավորման սկիզբն է»: