1995թ. հուլիսի 11-ին սերբական ուժերը մուտք գործեցին Սրեբրեննիցա: Իրականացվեց սպանդ տեղական բոսնիացի մուսուլմանների հանդեպ: Տարբեր տվյալներով զոհերի թիվը հասնում էր 10 հազարի: Սա Բալկանյան տարածաշրջանում 90-ականների արյունալի պատերազմի ամենասարսափելի էջերից էր: