Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իմ օլիմպիական համբերությունը համառորեն չարաշահող քաղաքական դաշտի՝ իրենց осетрина-ի տեղ դրած շերեփուկներին և օժանդակ բանվորուհիներին, որոնք ընտանեկան «սոխակի» դեր են կատարում, ուզում եմ հիշեցնել, որ օդում պտտվող համառ լուրերի համաձայն, ՀՀԿ-ի «յուղալի» սեղանների մոտ երկյուղալի դեմքով թերմացք «փախցնելիս»՝ ձեզ շատ տեսնողներ են եղել... դուք իգնոր վիճակից մի հատ դուրս եկեք, նոր հրաժարական պահանջեք...

Հ.Գ. ինչ հիշաչար մարդիկ դուրս էկաք, երկու տարի ա չեք մարսում ձեր պարտությունը...»:

Հիշեցնենք, որ երեկ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հերթը Վանաձորի քաղաքապետինն է:

Հավելենք նաեւ, որ Մամիկոն Ասլանյանի հետ Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար 2016թ.-ին պայքարում էր Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը: