Խոշոր վթար Մինգեչաուրի ՀԷԿ-ում.Ադրբեջանն ամբողջությամբ հոսանքազրկվել է

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով մոտ մեկ ժամ առաջ ամբողջ երկրի հոսանքազրկման պատճառը երկրի ամենամեծ Մինգեչաուրի(Մինգեչևիրի)ՀԷԿ-ում տեղի ունեցած խոշոր վթարն է,որն,ըստ հարևան երկրի լրատվամիջոցների էլեկտրաէներգիայով է ապահովում ողջ Ադրբեջանը...
Հիշեցնեմ,որ մեկ ժամ առաջ ամբողջությամբ հոսանքազրկվել էր Բաքուն,իսկ որոշ ժամանկ հետո էլ գրեթե ամբողջ երկիրը...Պաշտոնական տեղեկությունների բացակայության պայմաններում Ադրբեջանում խուճապային տրամադրություններ են ստեղծվել...Մարդիկ տագնապի մեջ են...
Հ.Գ.Մինգեչաուրի ՀԷկ-ում տեղի ունեցած վթարի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռ չկան..Իլհամ Ալիևի վարչակարգը լռում է...

Թարմացված

"Ազերէներջի" ընկերության տնօրեն Էթիբար Փիրվերդիևը պաշտոնապես հաստատել է այն տեղեկությունը,որ Ադրբեջանում մեկ ժամ առաջ տեղի ունեցած հոսանքազրկումների պատճառը տեխնոգեն աղետն է Մինգեչաուրի ՀԷԿ-ում,որի պատճառն,ըստ պաշտոնյայի,անոմալ շոգերն են,որ հաստատվել են հանրապետությունում...
Ըստ Փիրվերդիևի, ՀԷԿ-ում արդեն ընթանում են վերականգնողական աշխատանքեր և որոշ շրջանների էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնված է...Իմ կարծիքով հայտարարության այս վերջին մասը չի համապատասխանում իրականությանը և ուղղված է հասարակության մոտ խուճապային տրամադրությունների վերացմանը...